Վաշինգտոնում գործող Pew Research Center-ը հարցում է անցկացրել, համաձայն որի՝ իսրայելցիների 52%-ը բացասական վերաբերմունք ունի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, իսկ 48%-ը՝ դրական:
Զեկույցում նշվել է, որ հնչեցված կարծիքները խիստ կուսակցականացված են. այսինքն՝ Նեթանյահուին աջակցում է իր դաշինքի 97%-ը, իսկ ընդդիմության համախոհների 91%-ը հիմնականում բացասական կարծիք է հայտնել երկրի վարչապետ մասին:
Տոկոսային խիստ տարբերությունն առկա է նաև կրոնական մակարդակում: Ծայրահեղ և ավանդական կրոնամետների 97%-ը-ը սատարում է Նեթանյահուին, իսկ աշխարհիկ իսրայելցիների 78%-ը՝ ոչ:
Նշենք, որ հարցումն անցկացվել է սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ նախքան դատաիրավական բարեփոխումների օրինագծի ընդունումը: