Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռուսաստանի կողմից ուղարկված հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Համաձայն հաղոդրագրության՝ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ավելի վաղ հայտատարվել էր, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: