23-07-2026 / 14:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ. Արտակ Բեգլարյան

2023/09/20 12:02
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը: Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:

Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:

Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:

Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք»,- նշել է Բեգլարյանը:

Նախորդ Լուրը

Սարսափած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ. ԱՄՆ կոնգրեսական

Հաջորդ Lուրը

Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Անվտանգություն

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Անվտանգություն

Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ առաքելության առաջարկը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

23/07/2026

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

23/07/2026

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)