03-02-2026 / 13:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն անվտանգ դուրս բերելու համար

2023/09/29 17:14
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։

Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։

Արցախցի պաշտոնյան, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանն» ասաց՝ պարզ չէ՝ խնդիրը կլուծվի համաներմա՞ն միջոցով, թե՞ այլ մեխանիզմով։ Արցախի նախագահի խորհրդականը դեռ երեկ առավոտյան էր ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի» ,- գրել էր Դավիթ Բաբայանը ՝ ընդգծելով, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցներ շատ մարդկանց։ Առ այս պահը, սակայն, հայտնի չէ՝ Դավիթ Բաբայանն արդեն Բաքվո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ադրբեջանական լրատվամիջոցները լռում են։

Հայտնի չէ նաև Արցախի նախկին պետնախարար, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանի գտնվելու վայրը։ Պարզ չէ՝ արդյոք նա արդեն Հայաստանո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Ամեն դեպքում, այսօր նա X-ի իր էջում քննադատել է մինչև հունվարի 1-ը Արցախի բոլոր պետական մարմինները լուծարելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը:

«Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի նախագահի հրամանագիրը անօրինական է։ Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի հանրաքվեով ստեղծված հանրապետությունը։ Այդ հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի ագրեսիայի և ուժի սպառնալիքի ներքո։ Հետևաբար այն իրավական ուժ չունի»,- գրել է Բեգլարյանը։

Նախորդ Լուրը

Թեհրանը դեմ է. իրանցի փորձագետները՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարության մասին

Հաջորդ Lուրը

Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ կմնան՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ կմնան՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)