14-11-2025 / 20:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ձգտում է տապալել արևմտյան հարթակներում բանակցային գործընթացը. փորձագետ

2023/10/09 11:59
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նկատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հրաժարվելով մեկնել Գրանադա, փաստացի բոյկոտում է հնգակողմ ձևաչափը։

Փոխարենն, ըստ փորձագետի, Ալիևը համաձայնություն է հայտնում «3+3» ձևաչափով՝ տարածաշրջանային ներուժով եղած խնդիրները լուծելու հնարավորությանը։ Այս համատեքստում Պետրոսյանը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարը շահագրգռվածություն է ցուցաբերում Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ անմիջապես բանակցություններ սկսելու հարցում։

«Ալիևն ու Էրդողանը խառնում են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքական խոսույթը՝ ձգտելով մոլորեցնել Հայաստանին՝ եթե «միջանցքը» Հայաստանի տարածքով չլինի, կլինի Իրանի տարածքով։ Ավելին, Իրանի հետ նոր ենթակառուցվածքների ստեղծման պայմանավորվածությունների ցուցադրական մեկնարկ է տրվում ակնհայտ արհեստական հապճեպության պայմաններում…

Վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է՝ Ադրբեջանը ցանկանում է նաև Հայաստանի ձեռամբ չեղարկել Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները՝ նոր/մոռացված նախկին ձևաչափերն օրակարգ բերելով, Հայաստանին շահագրգռելու/մոլորեցնելու նպատակով»,- Facevook-ի իր էջում գրել է Արմեն Պետրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Երևանը պետք է պահանջատեր լինի, որպեսզի Արևմուտքը տեր կանգնի տված խոստումներին(դրանց գինն էր նաև Արցախում տեղի ունեցածը)՝ պարտադրելով Ադրբեջանին ստորագրել նոր փաստաթուղթ, որն այլևս անվավեր կդարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչից հնարավորինս ձգտում է խուսափել Բաքուն՝ ամեն կերպ ձգտելով օրակարգում պահել Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ծրագիրը։

«Որպես միջանկյալ գործիք՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկն իր ընթացիկ հարցազրույցներից մեկում կարող է ողջունել Ադրբեջան-Իրան ենթակառուցվածքային նոր նախագծերը՝ հույս հայտնելով, որ այդկերպ վերջապես կփակվի բազմաշերտ ու անորոշ տարամեկնաբանությունների միջոցով այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց կլինեն բոլորի համար»,- նշել է փորձագետը:

Նախորդ Լուրը

Պաղեստինցիների հարձակման հաջողության պատճառներից մեկը դրա հանկարծակիությունն էր. փորձագետ

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին այցելել է Արցախ

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին այցելել է Արցախ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)