02-08-2026 / 06:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել Բրյուսելում եռակողմ հանդիպման համար․ Միրզոյան

2023/10/25 16:36
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր կողմը ժամանակ չի գտել Բրյուսելի եռակողմ հանդիպման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, թե հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով։

«Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ, ո՞վ ժամանակ չի գտել՝  ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են,  և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հանդիպման հնարավոր նոր ժամկետների վերաբերյալ առաջարկներ հայկական կողմը չի ստացել։

Նա հավելեց, որ երկու օր առաջ Թեհրանում շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հայաստանը պատրաստ է արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պլանավորված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար

Հաջորդ Lուրը

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի. ՀՀ վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)