Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառ. կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, նախարար Միրզոյանը պատասխանեց.
«Մենք ունենք դեռ 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»: