ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Իսրայելին մատակարարել 320 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության ռումբերի խմբաքանակ:
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, նախագահի վարչակազմը հոկտեմբերի 31-ին Կոնգրեսին ծանուցել է «Spice Family Gliding Bomb Assemblies» դասի բարձր ճշգրտության ռումբերի մատակարարման պլանների մասին:
«Սպառազինությունն Իսրայելը պահանջել է հոկտեմբերի 7-ից առաջ, որի նախնական, ոչ պաշտոնական ծանուցումն ուղարկվել է Կոնգրեսին սույն թվականի տարեսկզբին», – ավելացրել է WSJ-ը:
Նշենք, որ ՀԱՄԱՍ խմաբորման և Իսրայելի զինված ուժերի միջև հոկտեմբերի 7-ից սկսված պատերազմը դեռ շարունակվում է ՝ չնայած այն դադարեցնելու բազմաթիվ երկրների կոչերին: Գազայի հատվածը գտնվում է շրջափակման մեջ: Այնտեղ չկա ո՛չ էլեկտրականությում, ո՛չ գազ, ո՛չ սնունդ ու դեղորայք: Պաղեստինյան կողմն սրդեն հաղոդում է 10 հազարը գերազանցող զոհերի մասին: