Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-14-ը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: