Թուրքիայում հրապարակված մի զեկույցի համաձայն՝ 2020թ․ փետրվարի ընթացքում այս երկրում արդյունաբերական վթարներից առնվազն 131 մարդ է մահացել, նրանց թվում՝ 3 կին, 2 անչափահաս։ Մահացածներից երկուսը եղել են Իրանի քաղաքացիներ։
Ամենաշատ մահվան ելքով վթարները այս ամսին տեղի են ունեցել Վանում (29 մահ)։ Վանին զոհերի թվի նվազման կարգով հաջորդում են Ստամբուլը, Իզմիրը, Քոջաելին և Մանիսան։
Զեկույցում արձանագրվել է նաև, որ 2020թ․ հունվար–փետրվար ամիսներին առնվազն 25 բանվոր ինքնսպանություն է գործել։ Վերջին յոթ տարիների ընթացքում ինքնասպանության դիմած բանվորների թիվը կազմել է 458։
Թեև այդ ինքնասպանությունների պատճառները մեծ մասամբ չեն բացահայտնվում, բայց Թուրքիայում գործող «Աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության խորհուրդում» (İSİG) համոզված են, որ հիմնական պատճառները երեքն են՝ պարտքերը, առանց աշխատանքի մնալը կամ հալածանքների ենթարկվելը։