Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ չկա խաղաղության պայմանագրի վերջնականացրած նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման:
«Հույսն այն է, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի»,- հավելել է նա։
Մեկբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելյան բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունը, Մարուքյանը նշել է․
«Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել։ Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է դրան, որ իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում»։