15-11-2025 / 01:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանած բոլոր անձանց համար

2020/03/10 12:10
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայել ժամանող բոլոր անձինք պետք է կարանտին անցնեն, որպեսզի նվազեցնեն կորոնավիրուսի տարածման ռիսկը:

«Արտասահմանից Իսրայել ժամանող բոլոր անձինք կմեկուսացվեն»,-հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի ներքին գործերի նախարար Արյե Դերին տեղեկացրել է, որ որոշումը բոլոր իսրայելցիների համար ուժի մեջ է մտնում անհապաղ՝ երկիր վերադառնալուն պես, իսկ Իսրայել ժամանած արտասահմանցիների համար, այն ուժի մեջ կմտնի մարտի 12-ից: Նշվում է, որ Իսրայել ժամանող արտասահմանցիները պետք է ապացուցեն, որ կարանտինում մնալու համար իրենք կացարան ունեն Իսրայելում:

«Բարդ քննարկումներից հետո մենք որոշել ենք, որ Իսրայել ժամանող ցանկացած անձ 14 օրով պետք է մեկուսացվի: Սա բարդ որոշում էր, սակայն այն կարևոր է հասարակական առողջապահության պահպանման համար, իսկ դա առաջնային խնդիր է»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Որոշումը ենթադրում է, որ ներկայում արտասահմանում գտնվող Իսրայելի  շուրջ 268 000 քաղաքացիներ վերադառնալուն պես պետք է մեկուսացվեն:

Իսրայելի ընդհանուր բնակչությունը շուրջ 9 մլն է, ներկայում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 դեպք, մահվան դեպքեր չկան:

Իսրայելն արդեն սահմանափակումներ է մտցրել մի քանի երկրից ժամանող անձանց համար, այդ երկրների թվում է Իտալիան, որը կորոնավիրուսի վարակման դեպքերի քանակով առաջատարն է Եվրոպայում:  

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։

Նախորդ Լուրը

Իրանի հոգևոր առաջնորդը կորոնավիրուսի պատճառով չեղարկել Է ամանորյա ուղերձը

Հաջորդ Lուրը

Էրդողանը Բրյուսելում հրաժարվել է ձեռքսեղմումներից

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025
Մերձավոր Արևելք

Նորվեգիայի վարչապետի մուտքը Իսրայել մերժվել է

14/11/2025
Հայաստան

Կառավարությունն ԱԺ է ուղարկել առողջության ապահովագրության օրենքը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանը Բրյուսելում հրաժարվել է ձեռքսեղմումներից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)