04-12-2025 / 23:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը նշեց, թե ինչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին

2024/01/17 17:49
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։

«Անկախության գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։

Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։

Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պատասխանեց Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերվող հարցին՝ նշելով, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում։

«Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը

Հաջորդ Lուրը

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)