Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։
Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը, հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Իրանի միջև տարիների ընթացքում հաստատված բարիդրացիական հարաբերությունները։
Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերին, ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանն և մշակույթի, կրթության ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և մարտահրավերներին, կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը։