07-06-2026 / 03:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մարուքյանն անդրադարձել է ուկրաինացի պատգամավորի ադրբեջանամետ ելույթին

2024/01/26 16:40
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոյի պրոադրբեջանական ելույթին:

X-ի իր միկրոբլոգում Մարուքյանը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականին՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ է ունեցել  Ադրբեջանի ամոթալի «ռազմական ավարի պուրակի» մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը ցուցադրում է հայ ռազմագերիների մանեկեններ, ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները, երբ ուկրաինացի պատգամավորը նիստը նախագահողին բողոքել է, որ թույլ է տվել Մարուքյանին պաստառներով ելույթ ունենալ, իսկ իրեն թույլ չի տվել նույնն անել։ Այդ բողոքի ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը ուկրաինացի պատգամավորին խնդրել է դուրս գալ նիստերի դահլիճից։

Back in 2021, as a member of PACE delegation, I had a speech about Azerbaijan’s disgraceful Trophy Park, where the Azerbaijani regime had placed mannequins of Armenian prisoners of war.

While presenting the war crimes carried out by Azerbaijan in my speech, this Ukrainian MP… https://t.co/CwLFItlOYr pic.twitter.com/nYFGYq6t38

— Edmon Marukyan (@edmarukyan) January 26, 2024

«Շատ հետաքրքիր է, թե այս երկակի ստանդարտների արդյունքում ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված հազարավոր մարդկանց, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։ Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ»,-նշել է Մարուքյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին առնվազն 1 տարով հեռացնելուց հետո ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հանդես է եկել պրոադրբեջանական ելույթով: Նա նշել է, թե ԵԽԽՎ-ից Ադրբեջանին հեռացնելու փաստով կուրախանան Մոսկվայում, բայց ոչ Բաքվում և Ստրասբուրգում կամ Կիևում: Նա ասել է, թե Ադրբեջանը հիմա վերականգնում է տարածքային ամբողջականությունն ու  փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, թե ադրբեջանական պատվիրակությանը կրկին սպասում են ԵԽԽՎ-ում:

Նախորդ Լուրը

Նախորդ տարում Ադրբեջանում գրանցվել է 600-ից ավել ինքնասպանության դեպք

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)