Ադրբեջանի նախագահական ընտրություններին ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 38,57%-ը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այսօր նախագահական արտահերթ ընտրություններ են, որոնց մասնակցում է 7 թեկնածու:
Թեկնածուների անունները՝ ստորև.
1․ Գործող նախագահ, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը,
2․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,
3․ «Մեծ արարչագործություն» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,
4․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,
5․ «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,
6․ Ինքնառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը,
7. Ինքնառաջադրված թեկնածու Ֆուադ Ալիևը։
Ընտրատեղամասերը գործելու են ժամը 08։00-19։00-ը՝ այդ թում նաև՝ օկուպացված Արցախում։
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։