20-05-2025 / 04:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը

2024/02/07 12:48
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը։ 

Միության տարածած հայտարարությունը՝ ստորև.

«Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված երկխոսության լույսի ներքո։ 

Նիկ Գուգերը հանդիսանում է նաև ԵԽԽՎ անդամ: Անհրաժեշտ է վերհիշել, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ հիմք ընդունելով ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ողբերագական դրությունն ու արտահերթ ընտրություններին հետևելու համար ԵԽԽՎ-ին չհրավիրելը, այլև Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ այս որոշմանն ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահը սպառնացել էր վերանայել Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և ՄԻԵԴ-ին։ Հետևապես, Նիկ Գուգերի արտաքսումը յուրատեսակ պատասխան կարելի է համարել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ին։ 

Ադրբեջանի այս քայլը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ադրբեջանական վարչակարգը խորապես արհամարհում է եվրոպական ինչպես մարդասիրական, այլնպես էլ իրավական արժեհամակարգը։ Իր ներքին և արտաքին քաղաքականության հակահումանիստական տրամաբանությունն ու գաղափարախոսությունը վերանայելու, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման փաստը հրապարակավ ընդունելու և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատելու փոխարեն Ադրբեջանը ձեռնոց է նետում համաշխարհային իրավարարությանն ու քաղաքակրթական արժեքներին՝ զարգացնելով ծայրահեղ ազգայնամոլական ագրեսիվ գաղափարախոսության վերարտադրաման բարենպաստ պայմաններ չդիտարկվող, բայց կանխատեսելի ու թատերականացված ընտրությունների շնորհիվ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի համոզված ապակառուցողականությունը և կոչ անում եվրոպական համայնքին հաշվի առնել, թե ԵԽԽՎ պատգամավորի հետ նման կերպ վարված վարչակարգը ինչպես կարող է վարվել հասարակ քաղաքացիների, մասնավորապես անզեն հայկական քաղաքացիական բնակչության հետ»։ 

Նախորդ Լուրը

Արդբեջանում նախագահական ընտրություններ են. դեռևս քվեարկել է ընտրողների 38,57%-ը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի նախագահական ընտրություններն ընթանում են ընտրախախտումներով (տեսանյութ)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025
Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի նախագահական ընտրություններն ընթանում են ընտրախախտումներով (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)