Պենտագոնը հաստատել է Իրաքում «Քաթաիբ Հիզբալլահ» խմբավորման զինապահեստների վրա հարձակումները:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը չի բացառել նաև Իրանին հարված հասցնելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է Պենտագոնին դիմել պատասխան քայլերի:
Նոր լարվածության պատճառը Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումն է: Մարտի 11-ի երեկոյան ավելի քան 15 փոքր հրթիռ է արձակվել Թաջի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերը: Հրետակոծման հետևանքով կոալիցիոն 3 զինծառայող է մահացել, ևս 12-ը վիրավորվել են: