15-06-2025 / 18:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 514-ի

2020/03/13 15:15
Իրան, Հասարակություն

Իրանի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդել կորոնավիրուսից մահացած հիվանդների, վարակվածների և ապաքինված հիվանդների թվի վերաբերյալ:

  • Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 85 մարդ: Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 514:
  • Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսով վարակված հիվանդների թիվն ավելացել է 1289-ով՝ կազմելով 11364: Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 3529:
  • Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (303 դեպք), Մազանդարանում (192 դեպք), Սպահանում (110 դեպք), Խորասան-է Ռազավիում (110 դեպք): Մնացյալ նահանգներում երկնիշ ցուցանիշ է արձանագրվել: Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 92 նոր դեպք, իսկ վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 42 դեպք:

Իրանի առողջապահության փոխնախարար Ի. Հարիրչին նշել է, որ մինչև մարտ ամսվա վերջ վիրուսի տարածումը կնվազի, սակայն նա միևնույն ժամանակ հավելել է, որ եթե քաղաքացիներն իրադրությունը լուրջ չընդունեն և չհետևեն հիգիենայի կանոններին, ապա հնարավոր է՝ վիրուսի հետ կապված մինչև մայիս-հունիս ամիսները խնդիրներ լինեն:

Իրանի արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա. Գուտերեշին հղած նամակում նշել է Իրանում կորոնավիրուսի տարածման պայմաններում երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ա. Մուսավին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի հայտարարության, նշել է, որ Իրանն ամերիկացի բժիշկների կարիքը չունի: Մուսավին ընդգծել է, որ օգնություն առաջարկելու փոխարեն՝ ԱՄՆ-ն ճիշտ կանի դադարեցնի Իրանի դեմ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը:

Կորոնավիրուսով վարակված լինելու նշաններ են հայտնաբերվել ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի մոտ, նա մեկուսացվել է:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը պատրաստակամություն է հայտնել օդային ճանապարհով տեղափոխել ինչպես բուժաշխատողներին և անհրաժեշտ բժշկական սարքավորումներ:

Իրանի կառավարության անդամները դիմակներով են ներակայանում նիստերին:

Նախորդ Լուրը

Զոհրաբ Մնացականյան. «Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ»

Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսը չի թուլացրել ԱՄՆ-Իրան հակասությունը

Այլ Լուրեր

Իրան

Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարության վերածվելու մեծ ներուժ

15/06/2025
Իրան

Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

15/06/2025
Անվտանգություն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

15/06/2025
Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսը չի թուլացրել ԱՄՆ-Իրան հակասությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Իրան պատերազմը շարունակվում է՝ պարունակելով տարածաշրջանային հակամարության վերածվելու մեծ ներուժ

15/06/2025

Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

15/06/2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

15/06/2025

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

15/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)