2023 թ.-ի օդի որակի համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն օդի աղտոտվածության աղյուսակում 31-րդն է աշխարհի երկրների շարքում։
Զեկույցը վերլուծում է աշխարհի 134 երկրների օդի աղտոտվածության մակարդակները։
Հայաստանի հարևան երկրներն աղտոտվածության ցուցանիշով համեմատաբար ցածր հորիզոնականներում են՝ Ադրբեջանն զբաղեցնում է 52-րդ տեղը, Թուրքիան՝ 44-րդ, Վրաստանը՝ 62-րդ, Ռուսաստանը՝ 94-րդ։ Իրանը չի ներառվել 2023 թ.-ի գնահատման մեջ՝ հանրությանը հասանելի մոնիտորինգի տվյալների բացակայության պատճառով։
Զեկույցի արդյունքներով՝ Հայաստանն օդի ամենաբարձր աղտոտվածություն ունեցող երկիրն է Կովկասում, իսկ Երևանը նույն տարածաշրջանի մայրաքաղաքներից ամենաշատ օդի աղտոտվածություն ունեցող քաղաքն է։
Ամենամաքուր երկրների ցանկի առաջին հորիզոնականներում են հայտնվել Իսլանդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Գրենադան, Էստոնիան և մի քանի այլ երկրներ: