Իրանի ԶՈւ խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային զգուշացրել է չաջակցել Իսրայելին:
«Խորհուրդ ենք տալիս Իրանի օրինական գործողությունը դատապարտելու փոխարեն խելամիտ գտնվեք և չաջակցեք անօրիանական ու ահաբեկչական սիոնիստական ռեժիմին և ձեզ այրվող թոնիրը մի նետեք: Դուք լավ գիտեք՝ Իրանն ապացուցել է, որ պատերազմի ընդլայնում չի ցանկանում»,-ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակեց 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ և 36 թևավոր հրթիռ Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից: Իրանն օպերացիան անվանեց «Խոստման կատարում» և նախազգուշական հայտարարությամբ հանդես եկավ։ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են՝ որպես արդյունք, և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա: