Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի Գերագույն դատարանի պլենումի նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նիստի ժամանակ որոշում է ընդունվել Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար դատարաններում անհրաժեշտ միջոցառումներ կատարելու մասին:
Այդպիսով Ադրբեջանի դատարաններին հանձնարարվում է ժամանակավորապես դադարեցնել բոլոր գործերի քննումը՝ բացառությամբ անհապաղ քննարկման ենթակա կամ դատաքննության ընթացակարգ չպահանջող գործերի: Որոշումը գործում է մարտի 20-ից ապրիլի 20-ը: