ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարն աշխատանքային այց է կատարել Բուլղարիա, որտեղ մասնակցել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, շրջել տաղավարներով, ծանոթացել ցուցանմուշներին։