02-06-2026 / 18:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է

2024/09/04 17:06
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«Էսենբոգա» օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Դիմավորման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը, պաշտոնատար այլ անձինք։

«Էսենբոգա» օդանավակայանի Պատվո սրահում կարճ զրույցից հետո նախագահները գնացել են Թուրքիայի նախագահական համալիր։  

Հանդիպման ընթացքում Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նշել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների փոխադարձ բարձր մակարդակի այցերը արտացոլում են կողմերի ցանկությունը՝ նոր էջ բացել երկու երկրների բարեկամության և համագործակցության մեջ։

Երկկողմ բանակցություններից հետո Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները մասնակցելու են Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։

Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո նախատեսվում է երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությունը և համատեղ մամուլի ասուլիս։

Նախորդ Լուրը

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին

Հաջորդ Lուրը

«Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է». Tasnim գործակալություն

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

02/06/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում

02/06/2026
ՌԴ

Կրեմլը նշել է Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու պայմանը

02/06/2026
Հաջորդ Lուրը

«Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է». Tasnim գործակալություն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 2.2 մլն եվրո է ներդնում՝ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար

02/06/2026

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

02/06/2026

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները ուղարկվում են նոր շուկաներ

02/06/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում

02/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)