22-06-2026 / 22:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում մեկ օրում 200 թիրախի հարվածելու մասին

2024/10/25 13:40
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան 200 թիրախի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է հոկտեմբերի 25-ին ԻՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Վերջին օրվա ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների ավելի քան 200 թիրախի Լիբանանի հարավում: Բացի այդ, ԻՊԲ զինծառայողները հայտնաբերել, կրակ են բացել և ոչնչացրել ծուղակ լարող ահաբեկչական բջիջը։ Զինծառայողները նաև հայտնաբերել են լիցքավորված «Կորնետ» հրթիռային կայանք և ապամոնտաժել են այն», – նշված է հայտարարության մեջ։

ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար Աբբաս Ադնան Մուսլեմին, որին Իսրայելը մեղադրում է երկրի հյուսիսային շրջանների և ԻՊԲ զինծառայողների դեմ բազմաթիվ ահաբեկչական հարձակումների մեջ:

Իր հերթին, ԻՊԲ պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մեկ ամսվա ընթացքում հարվածել են Լիբանանի հարավում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության ավելի քան 3200 օբյեկտի, այդ թվում՝ մոտ 350 զենքի պահեստի։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել խմբավորման դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։ 

Իր հերթին «Հեզբոլլահ»-ն ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի հյուսիսը։

Նախորդ Լուրը

Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Այլ Լուրեր

Միջազգային

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026
Անվտանգություն

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026
ԱՄՆ

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)