ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում հնարավորություն կունենան քննարկելու Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու երկրների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ տարբեր կողմերից քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների գլխավոր թեման։ Խոսքը Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման և համապատասխան հանրաքվեի անցկացման մասին է», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, Պուտինն ու Փաշինյանը բանակցություններ էին անցկացրել Բիշքեկում՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ «Եվրասիական տնտեսական միության» անդամակցության կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը վերջնականապես փակելու նպատակով։
Բանակցություններից հետո Պուտինը հայտնել էր, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։







