04-12-2025 / 01:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

2019/10/30 09:27
Թուրքիա, Կարևոր

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ 

Բանաձևի ընդունումը մեծ հիստերիա է առաջացրել Թուրքիայում։ Ընդամենը ժամեր անց հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, Նախագահի խոսնակը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, Արդարադատության նախարարը, բացի այդ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանը։

Գրեթե բոլոր պաշտոնյաններն իրենց հայտարարություններում պնդել են, որ այս բանաձևով փորձ է արվում «պատմությունը քաղաքականություն գործիք դարձնել» և ավելացրել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումն իրենց համար ուժ չունի։

Արտգործնախարար Չավուշօղլուն իր խոսքում ակնարկել է, որ այս որոշումով փորձում են իրենցից վրեժ լուծել Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության համար։

Բանաձևի ընդունման լուրը հայտնվել է գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցների գլխագրերում «ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ մեծ թշնամություն» , «ԱՄՆ-ի սկանդային որոշումը», »ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ չափն անցնող որոշումը» և այլ վերնագրերով։

Ուշագրավ է, որ ի տարբերություն թուրքական լրատվամիջոցների հրապարակումների որտեղ Հայոց ցեղասպանություն բառը չակերտների մեջ է գրված, «Euronews»-ի թուրքական ծառայության հրապարակման մեջ այս արտահայտությունը գրված է առանց չակերտների։

Ակտիվ են եղել քննարկումները նաև սոցիալական ցանցերի թուրքական տիրությում։ Օգտատերերը սկսել են տարածել ԱՄՆ-ի պատմության մասին ինֆոգրաֆիկաներ՝ նշելով, որ այդ երկրի անցյալում ևս կան մութ էջեր։

Հետաքրքիր է, որ բազմաթիվ թուրք օգտատերեր ողջունել են որոշումը։ Նրանցից մեկը նույնիսկ գրել է.
«Ես չգիտեմ 100 տարի առաջ ինչ է եղել, բայց մեր օրերում տեսել եմ, թե ինչպես են հային իր ինքնության համար սպանած մարդուն Թուրքիայի դրոշով նկարել, փոխանակ ձերբակալեն ու հանձնեն արդարադատությանը։ «Հայոց ցեղասպանություն չի եղել» արտահայտությունը Թուրքիայի ամենամեծ ստերից մեկն է։»

100 sene öncesini bilmem de, günümüzde bir ermeniyi ermeni olduğu için öldüren adamın, onu tutuklayıp adalete sevk etmesi gerekenler tarafından türk bayrağı eşliğinde fotoğrafının çekildiğini gördüm.#ErmeniSoykirimi yoktur demek Türkiye'nin en büyük yalanlarından biridir.

— deniz (@lady_dnz) October 30, 2019

Իսկ թուրք հայտնի մարդու իրավունքների ակտիվիստ Թունա Բեկլեվիչը իր բազմահազարանոց հետևորդներով թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.

«9 տարի առաջ այս օրը Երևանում էի։ Խոսում էի առանց նախապայմանների սահմանը բացելու մասին։ Անմիջապես հետո մեղադրվեցի «հայ լրտես» լինելու մեջ։ 100 տարի է անցել, Թուրքիան դեռ չի առերեսվել իրականության հետ։ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սահմանի բացման ժամանակն եկել է։»

9 yıl önce bugün Erivan’daydım! “Koşulsuz olarak sınırların açılmasını” savunuyordum. Hemen akabinde “Ermeni Ajanı” olmakla itham edildim. 100 yıl geçti! Türkiye gerçeklerle hala yüzleşemedi fakat artık #ErmeniSoykırımı nın tanınması ve sınırın önkoşulsuz açılmasının vakti geldi! pic.twitter.com/NBnnoxWop1

— Tuna Beklevic (@tunabeklevic) October 29, 2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման այսօր թուրքական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ամենաքննարկվողն է։

Regionmonitor.com

Նախորդ Լուրը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հաջորդ Lուրը

Բաքվում ևս Իսրայելի դեսպանատունը փակվել է

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Թուրքիա

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

03/12/2025
Հաջորդ Lուրը

Բաքվում ևս Իսրայելի դեսպանատունը փակվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)