Նախորդ օրը Արցախից ՀՀ ուղարկված կորոնավիրուսի կասկածով 2 փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, ըստ որոնց մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ անձը ում մոտ հաստատվել է կորոնավիրուսը ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, որը ապրիլի 4-ին այլ խնդրով տեղափոխված է եղել նույնի բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով: