05-07-2026 / 14:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ

2024/12/05 13:08
Uncategorized @hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ համաձայն որի պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակած փաստաթղթում նշված է, որ ցուցակում ընդգրկված է 19 մարդ, մասնավորապես՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախան Կալաձեն, ինչպես նաև մի շարք դատավորներ և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ:

«Ես հենց նոր ստորագրեցի մի հրամանագիր, որն ուժի մեջ է դնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցների մասին որոշումը։ Այս պատժամիջոցներն ուղղված են Վրաստանի կառավարության այն հատվածին, որը Վրաստանը հանձնում է Պուտինին։

Միջազգային հարաբերություններում դա այդպես է գործում. եթե ժամանակին չես արձագանքում կամ չես պատասխանում սկզբունքորեն, ապա տասնամյակներ են կորչում, իսկ երկրներից խլում են իրենց ազատությունը: Մենք չպետք է կորցնենք որևէ մեկին այս տարածաշրջանում՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ Մենք պետք է միասնական լինենք Մոսկվայից պաշտպանվելու հարցում։ Եվ մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային և աշխարհի բոլորին անել նույնը՝ գործել սկզբունքորեն։»,-իր Թելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում ասել է Զելենսկին։

Նշենք, որ նախօրեին Զելենսկին հայտարարել էր Կիևի կողմից վրացական իշխանությունների դեմ սահմանափակող միջոցներ նախապատրաստելու մասին։

Նախորդ Լուրը

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է ներկայացրել հրադադարի նոր տարբերակը

Հաջորդ Lուրը

Հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 15-րդ օրվա արդյունքները

25/06/2026
Uncategorized @hy

Տոլստոյը չի բացառել ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում միգրացիոն արտոնությունների վերանայումը

27/05/2026
Uncategorized @hy

Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ-2026»-ի եզրափակիչ փուլ չանցավ

15/05/2026
Հաջորդ Lուրը

Հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)