14-06-2026 / 22:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԶՈւ ԳՇ-ը վերահաստատել է Ռայիսիի մահվան պատճառը

2025/01/20 14:08
Անվտանգություն, Իրան

Իրանի ԶՈւ ԳՇ հանրային կապերի բաժինը հերթական անգամ վերահաստատել է, որ նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է եղանակային և աշխարհագրական բարդ պայմանների պատճառով:

«Տևական ժամանակ է, ինչ համացանցում և տարբեր շրջանակներում ու ամբիոններում Էբրահիմ Ռայիսիի նահատակության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչեցնում, որոնք հեռու են իրականությունից և բխում են անտեղյակությունից կամ չարամտորեն են տարածվում: Սա այն դեպքում, երբ ԶՈՒ-ն ԳՇ-ն, որպես այս վթարը քննող պաշտոնական ու օրինական մարմին, 100-ավոր մարդկանց փորձագիտական, տեխնիկակական, դաշտային ուսումնասիրությունների արդյունքում այն եզրահանգմանն է եկել, որ ուղղաթիռի վթարի պատճառը բացառապես տարածաշրջանի բարդ կլիմայական ու աշխարհագրական պայմաններն են եղել և որևէ այլ ենթադրություն, վարկած, այդ թվում՝ տեխնիկական խափանում, դիվերսիա, ահաբեկչություն, պայթյուն, ռադիոէլեկտրոնային ներգործություն և այլն, չեն հաստատվել: Ուստի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց և խորհրդարանիի հարգելի պատգամավորներին խնդրում ենք զերծ մնալ ոչ պրոֆեսիոնալ, զգացմունքային և ոչ պատասխանատու հայտարարություններ անելուց, որը չի ունենալու այլ արդյունք, քան հասարակական կարծիքը խաթարելը, թշնամիների շահարկումների համար հիմքեր ստեղծելը: Բացարձակապես ձեռնպահ մնացեք այս կապակցությամբ որևէ կասկած հարուցելուց։ Ակնկալվում է, որ դատական ​​համակարգը իրավական միջոցներ կձեռնարկի հասարակության հոգեկան անվտանգությունը խաթարողների դեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էբրահիմ Ռայիսիի թիկնապահի եղբայրը հայտարարել էր, որ եղբայրն անհանգստանում էր, որ Ռայիսին մեկնելու է Ադրբեջանի սահման: Իսկ մինչև այդ ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներից մեկը ծիծաղելի էր որակել ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը:

Նախորդ Լուրը

Թրամփի առևտրային և հարկային քաղաքականությունը կարող է ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար․ Dünya

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է ավելի քան 50 իրանական ռազմաբազա.BBC

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
ԱՄՆ

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)