04-12-2025 / 20:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆինլանդիան աջակցում է ԵՄ–ին Հայաստանի ինտեգրմանը

2025/01/27 14:30
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման գործընթացում մեծապես կարևորում է երկրում իրականացվող բարեփոխումները շարունակելը: Հալլա-Ահոն այս մասին ասել է Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

–Պարոն Հալլա-Ահո, նախ Հայաստան Ձեր այցի շրջանակում ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ եք ունեցել: 

–Այս այցի ընթացքում քննարկումներ ունեցանք ձեր վարչապետի, ձեր նախագահի և պատգամավորների հետ որոշ արդիական հարցերիշ ուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրավիճակի և բոլոր կողմերի համար ընդունելի մշտական լուծում գտնելու ուղիների մասին: Այնուհետև, իհարկե, մեծ ուշադրություն դարձրեցինք նաև Հայաստանի եվրոպական հավակնություններին: Ցանկանում ենք հասկանալ, թե արդյոք Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս՝ երկրի ապագայի համար անելիքների վերաբերյալ: Մեզ հյուրընկալողներին հստակ հայտնել ենք, որ լիովին աջակցում ենք Եվրոպական միությանը Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը: Սակայն այդ ճանապարհին կան որոշ խնդիրներ և խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և այլն: Այսպիսով, թե Եվրամիությունը որքան հեռու է պատրաստ գնալ ինտեգրման հարցում, նաև կախված է նրանից, թե ինչի են պատրաստ և ինչ են ցանկանում անել հայերը: Շատ կարևոր է, որ դուք շարունակեք ձեր երկրում իրականացվող բարեփոխումները: Դա Եվրոպական միության համար չէ, դա հենց հայերի համար է: Դրանք Հայաստանին կդարձնեն ավելի դիմակայուն, հասարակությանը՝ ավելի ուժեղ: Եվ ես վստահ եմ, որ դա շատ լավ կլինի հայ ժողովրդի համար:

–Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում որոշակի գործընթացներ են սկսվել Եվրամիությանն անդամակցելու հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Եվրամիությունն ինչպե՞ս կարող է նպաստել այս գործընթացին:

–Առաջին հերթին, մենք ցանկանում ենք խրախուսել հայերին իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին ես նշեցի: Եվ Հայաստանը պետք է շարունակի ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից բոլոր ոլորտներում՝ եվրոպական կառույցներին հետագա ինտեգրման համար։ Բայց մեր քննարկումների ընթացքում արդեն պարզ դարձավ, որ հայերը ցանկանում են դա անել։ Հետևաբար, այս երկու գործընթացները՝ մի կողմից եվրոպական ինտեգրումը, մյուս կողմից Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալը պետք է ընթանան զուգահեռ։ Ուզում եմ նշել, որ Ֆինլանդիան նույնպես եղել է Ռուսական կայսրության կազմում, և Սառը պատերազմի տարիներին մենք պետք է զգուշորեն հավասարակշռեինք Արևմուտքին որքան հնարավոր է մոտենալն ու միևնույն ժամանակ մեր արևելյան մեծ հարևաններին չհրահրելը: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք ձեր մարտահրավերները, ձեր հեռանկարներն ու տեսակետները:

–Նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին, ի՞նչ ակնկալիքներ կան խաղաղության գործընթացից։ Կան սահմանային հարցեր, Ադրբեջանում են դեռ պահվում հայ գերիներ: Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը նպաստել հայ գերիների վերադարձին:

– Կարծում եմ՝ կարևոր է, որ Եվրամիությունը շարունակի իր մոնիթորինգային առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Սա կարևոր է լարվածությունը թուլացնելու և սահմանին փոքրածավալ սրացումներից խուսափելու համար։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է մշտական ​​լուծում Հայաստանի և նրա բոլոր տարածաշրջանային հարևանների միջև: Եվ սա մենք կբարձրաձայնենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր երկկողմ բանակցություններում։

Նախորդ Լուրը

Թուրքիան չի հանդուրժում քրդական զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում. պոլսահայ լրագրող

Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոն քննարկել են երկկողմ և միջազգային հրատապ հարցեր

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոն քննարկել են երկկողմ և միջազգային հրատապ հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)