09-09-2026 / 12:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

2026/09/09 11:19
Միջազգային, ՌԴ

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, ևս 29 մարդ տուժել է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևին։ Նրա խոսքով՝ տուժածներից երեքի վիճակը ծանր է։

Հարձակման հետևանքով վնասվել են երեք առանձնատուն և հինգ բազմաբնակարան շենք, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու և մանկապարտեզի շենքերը։ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի խոսքով՝ անօդաչուների բեկորներ են ընկել ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։

«ASTRA»-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարձակումից հետո Նովոռոսիյսկում հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։

Կրասնոդարի երկրամասի մյուս բնակավայրերում ևս հարձակման հետևանքներ են գրանցվել։ Կոնդրատևի խոսքով՝ Անապայում ԱԹՍ-ի բեկորների հետևանքով վնասվել են երեք առանձնատուն և մանկապարտեզ։ Տուժածներ չկան։ Հարձակման հետևանքները վերացվում են նաև Կրիմսկի և Տեմրյուկի շրջաններում:

Tags: Ուկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
ԱՄՆ

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026
Միջազգային

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

09/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

09/09/2026

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)