26-05-2026 / 15:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին». ՀՀ-ում Իրանի դեսպան

2025/02/06 18:03
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ մոտեցում ունեն։ Միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին»: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին կահացած ասուլիսին:

Լրագրողի հարցին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, դեսպանը հարցով պատասխանել է. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։

Դեսպանը հավելել է, որ Իրանը կողմնակից է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով։

«Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Ես չեմ ցանկանում հիմա խոսել, թե ինչ կարող է ապագայում տեղի ունենալ, և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Ճանապարհի ստեղծումն ուժի կիրառման միջոցով որևէ բացատրություն չունի։ Եթե մենք ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուրեմն նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտություն չլինի»,- ասել է Սոբհանին:

Իրանի դեսպանը նաև հորդորել է չթերագնահատել Հայաստանի կարողությունները։

«Եթե հիմա հարձակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանն ունի համապատասխան պաշտպանական հնարավորություն, որ պաշտպանի իր սահմանները։ Ձեր երկրի պաշտպանական կարողությունները մի թերագնահատեք»,- ասել է նա:

Նախորդ Լուրը

Կանանց կրթության արգելքը դատապարտելուց հետո թալիբ նախարարը փախչել է երկրից

Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իսրայելի բանակը պահեստազոր է հավաքագրում՝ Լիբանանում գործողությունները ընդլայնելու համար

26/05/2026
Հայաստան

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հրթիռային կայաններին և մոտորանավակներին

26/05/2026
Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելի բանակը պահեստազոր է հավաքագրում՝ Լիբանանում գործողությունները ընդլայնելու համար

26/05/2026

Վեց տարվա դադարից հետո վերսկսվել է Բաքու-Թբիլիսի մարդատար գնացքի երթևեկությունը

26/05/2026

Ռուսաստանը օտարերկրյա քաղաքացիներին կոչ է արել լքել Կիևը

26/05/2026

Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյան

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)