Իրանի առողջապահության նախարարության հաղորդած ապրիլի 14-ի տվյալների համաձայն՝ երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1574-ով՝ կազմելով 74877: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1617 էր։
Վերջին օրվա ընթացքում մահվան 98 դեպք է արձանագրվել, ինչը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4683: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 111 դեպք էր արձանագրվել։
Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 48129: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինված հիվանդների թիվը կազմում էր 45983: