03-02-2026 / 01:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը վերսկսել է բեռների արտահանումը դեպի Հայաստան

2020/04/16 10:30
Իրան, Կարևոր, Հայաստան, Տնտեսություն

Նախորդ շաբաթ Իրանը վերսկսել է դեպի Հայաստան ապրանքների արտահանումը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ներկայացուցիչ Ռուշոլլա Լաթիֆին հայտարարել է, որ արտահանումն իրականացվում է Իրանի հյուսիս-արևմտյան Նորդուզի (Մեղրի, Կարճևան) անցակետով:

Լաթիֆին ընդգծել է, որ նախորդ տարում (ըստ իրանական օրացույցի՝ այն ավարտվում է  մարտի 19-ին) Հայաստանն Իրանից արտահանել 430 մլն դոլարի ապրանք։ Արտահանման նման ցուցանիշով Հայաստանը երկրորդն է Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում՝ Ռուսաստանից հետո:

Իրանի և Հայաստանի Առևտրաարդյունաբերության համատեղ պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանի խոսքով՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Արտոնյալ առևտրի վերաբերյալ համաձայնագիրն էական նշանակություն է ունեցել Հայաստանի հետ առևտրաշրջանառության վրա: Նախորդ տարվա հոկտեմբերին այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկու երկրների միջև առևտրի ծավալները զգալիորեն աճել են։ Նա նշել է, որ համաձայնության շրջանակներում երկու կողմն էլ կիրառում են սակագնային զեղչեր, և այդ առումով խնդիրներ չեն ծագել:

Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում մթամթերք,  իսկ Հայաստան է արտահանում պոլիմերային հումք, սարքավորումներ, արդյունաբերական գազ, արդյունաբերական արտադրանք, կաշի, կաշվե ապրանքներ:

Աղբյուրը նշում է, որ Իրանի և նրա հարևանների տնտեսական հարաբերությունների վրա ամերիկյան պատժամիջոցները գրեթե չեն ազդել: Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան հարևանը՝ Հայաստանը, այն պետություններից մեկն է, որը, անկախ պատժամիջոցներից, պահպանել և զարգացնում է տնտեսական հարաբերություններն Իրանի հետ:

Նախորդ Լուրը

Վրաստանն ու Հայաստանը միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել

Հաջորդ Lուրը

Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին ձախողվել է

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելում կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձը կրկին ձախողվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)