10-05-2026 / 15:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաբական երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ են անելու խաղաղապահներ տեղակայել Գազայում

2025/03/04 10:24
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Արաբական առաջնորդները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու համար։ Համապատասխան դրույթը ընդգրկվել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագծում:

«Արաբական գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության նախագիծը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում՝ ապահովելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգությունը»,-հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Գագաթաժողովի մասնակիցները մտադիր են նաև աջակցել Գազայի հատվածի վերականգնման վերաբերյալ Եգիպտոսի իշխանությունների պատրաստած ծրագրին։ Վերակառուցման ծրագիրը նախատեսում է անկլավում ստեղծել հատուկ հումանիտար գոտիներ, որտեղ պաղեստինցիները կկարողանան բնակություն հաստատել մինչև իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ավերված իրենց տները վերակառուցվեն։ Եթե բոլոր արաբական երկրների հավանություն տան այս ծրագրին, ապա այն կներկայացվի միջազգային հանրությանը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 53 մլրդ դոլար։

Արաբական լիգայի արտահերթ գագաթաժողովը կայանալու է այսօր՝ մարտի 4-ին, Կահիրեում։ Այն գումարվել է Պաղեստինի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո, որով Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության իրավունքը և նրա բնակիչներին տարածաշրջանի այլ երկրներ վերաբնակեցնելու հարցը:

Նախորդ Լուրը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, այդ թվում հայերին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը նոր քաղաքացիական պատերազմ է հրահրում Լիբանանում. «Հեզբոլլահ»

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
Անվտանգություն

Ղազախստանը պետք է երկու տարում արդիականացնի զինված ուժերը. Տոկաև

06/05/2026
ԱՄՆ

Թրամփ. Վերականգնվելու համար Իրանին 20 տարի է հարկավոր

05/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը նոր քաղաքացիական պատերազմ է հրահրում Լիբանանում. «Հեզբոլլահ»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)