19-10-2026 / 01:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայի էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ՄԱԿ-ում «ցեղասպանություն» են անվանել

2025/03/10 10:52
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի դադարեցման ֆոնին պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության մեղսակցությունն է: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

X-ում հրապարակված մեկնաբանության մեջ նա Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է անվանել:

«Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելը նշանակում է, ի թիվս այլ բաների, դադարեցնել աղազերծման կայանների աշխատանքը և, հետևաբար, մաքուր ջրի մատակարարումը»,-գրել է նա՝ նշելով նաև, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը և այդ երկրին զենքի մատակարարման էմբարգոն, ի թիվս այլ բաների, նշանակում է աջակցություն ցեղասպանության իրականացմանը»:

Մարտի 9-ին, Իսրայելի «Կան» պետական ​​հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հրեական պետության էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հեռուստաընկերությունը նշել է, որ Իսրայելը էլեկտրաէներգիա է մատակարարել Գազային՝ անկլավի կենտրոնական մասում աղազերծման կայան գործարկելու համար, սակայն Գազայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվել է գեներատորների միջոցով, որոնց վառելիքը Գազայի հատված մեկ շաբաթ է՝ չի մատակարարվում։

Նախորդ Լուրը

Սիրիայի նոր իշխանությունները հերքում են խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդարի մասին տեղեկությունները

Հաջորդ Lուրը

Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանը Բաքվում ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

16/10/2026
Ադրբեջան

Իրանի և ևս 13 երկրների պատվիրակություններ լքել են Բաքվում անցկացվող գագաթնաժողովի դահլիճը (տեսանյութ)

15/10/2026
ԱՄՆ

CNN. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ իր ամենահզոր ոչ միջուկային ռումբի կիրառումը

15/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)