04-12-2025 / 12:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսն ու Հայաստանը քննարկել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

2025/03/28 12:18
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Եգիպտոսի Ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ Էլ Դինն ընդունել է Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է եգիպտական «Akhbar Elyoum» լրատվամիջոցը:

Եգիպտոսի պետնախարարը նախ ողջունել է Արմեն Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ առաքելությունում հաջողություն մաղթելով:

Նա նշել է, որ այս հանդիպման նպատակն է քննարկել համատեղ համագործակցության առաջարկվող ուղղությունները ռազմական և քաղաքացիական արտադրության ոլորտներում՝ ընդգծելով Եգիպտոսի և Հայաստանի միջև պատմականորեն ամուր և երկարատև համագործակցային հարաբերությունները, որոնք զգալի առաջընթաց են գրանցել վերջին շրջանում՝ երկու երկրների քաղաքական ղեկավարության աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում եգիպտացի պետնախարարը ներկայացրել է նախարարության կարողությունները ռազմական արտադրության ոլորտում՝ շեշտելով, որ նախարարության հիմնական դերը Եգիպտոսի զինված ուժերի և ոստիկանության համար զենքի, սարքավորումների և զինամթերքի պահանջարկի բավարարման մեջ է:

Իր հերթին դեսպան Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Եգիպտոսի, հատկապես ռազմական արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով դրանց արտադրական և տեխնիկական գերազանցությունը, ինչպես նաև նրանց դերը նորագույն տեխնոլոգիաների խորացման և տեղայնացման գործում: ՀՀ դեսպանը կարևորել է մասնագետների և տեխնիկական պատվիրակությունների փոխայցելությունները՝ երկու կողմերի տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններին ծանոթանալու և համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու համար:

Դեսպան Սարգսյանի կարծիքով՝ նման այցերը կարևոր հարթակ են ռազմավարական համագործակցություն ստեղծելու համար:

Նախորդ Լուրը

ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Հաջորդ Lուրը

Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)