19-11-2025 / 23:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի կողմից Հրվ․ Կովկասի նկատմամբ հետաքրքրվածության մեծացման հավանականություն կա․ Մուստաֆա Այդըն

2025/04/18 15:38
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Տարածաշրջանային մակարդակով ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում։ Զարգանում է Ռուսաստան-Իրան առանցքը, Թուրքիայի կողմից հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության մեծացման հավանականություն կա։ Այս մասին Երևանում անցկացվող «Հարավային Կովկասը խզման գծերի երկայնքով․ տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանն ունեցած ելույթում նշել է Թուրքիայում գործող Քադիր Հաս համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը։

Այդընի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացներից կարևոր է Ռուսաստանի և Իրանի առանցքի ձևավորումը, որը թեև ունի իր խնդիրները, սակայն զարգանում է։ Միաժամանակ այստեղ տեսանելի է Արևմուտքի ներգրավվածության նվազում։

«Թուրքիայի կողմից Հրվ․ Կովկասի տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրվածության մեծացման հավանականություն կա։ Սակայն Թուրքիան ներկայումս զբաղված է իր ներքին խնդիրներով, ինչպես նաև որոշ միջազգային հարցերով, որոնք դարձել են ներքաղաքական՝ օրինակ՝ Սիրիայի, Իրաքի ապագան և այլ հարցեր։ Այս բոլոր խնդիրները խլում են երկրի ուշադրությունն ու ռեսուրսները, և այդ պատճառով Կովկասի նման տարածքներում, ուր այժմ համեմատական հանգստություն է, ավելի խոր ներգրավվածություն ակնկալել դժվար է։ Եթե ամեն ինչ հանդարտ է, ապա դա դրական լուր է»,- նկատեց թուրք գիտնականը։

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է, որ պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ և առանց երրորդ կողմերի միջամտության, կարողացել են հասնել համաձայնության։ Սակայն պայմանագրի ստորագրումը ևս նոր մարտահրավեր է և առանձին գործընթաց։

Այդընը կարևորել է տարածաշրջանի երկրների՝ նոր միջազգային կապերի որոնումը․ «Վրաստանը կարծես հեռանում է Եվրամիությունից և մոտենում Ռուսաստանին։ Հայաստանը որոշ չափով դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցությունից և փորձում է մոտենալ Եվրոպական կառույցներին։ Ադրբեջանն իրականացնում է իր «եռաչափ» արտաքին քաղաքականությունը՝ համագործակցելով միաժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և այժմ նաև Իսրայելի հետ։ Անկախությունից ի վեր առաջին անգամ Իսրայելը դառնում է նշանակալի դերակատար այս տարածաշրջանում»։

Թուրք գիտնականը կարծիք է հայտնել, որ առաջիկայում ամենաներգրավված արտաքին դերակատարները Հրվ․ Կովկասում կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան։ Նա նշել է, որ Իրանին չի դասի այդ շարքում, որովհետև Իրանը երբեք էլ ակտիվ դեր չի ունեցել Կովկասում՝ չնայած հավակնություններին։

«Երկրորդ մակարդակում կլինեն Չինաստանը, Եվրամիությունը և Իրանը։ Չինաստանը՝ թերևս առաջին անգամ, ավելի ակտիվորեն է ներգրավվում, հիմնականում տնտեսական հարթակում, սակայն դա անպայման կունենա նաև քաղաքական հետևանքներ։ Տարածաշրջանի առանձին երկրներ կարող են զարգացնել առանձնահատուկ կապեր՝ օրինակ՝ Հայաստանն ու Ֆրանսիան, Ադրբեջանն ու Իսրայելը։ Սրանք ապագայի համար կարևոր զարգացումներ են»,-ասել է գիտաժողովի բանախոսը։

Նախորդ Լուրը

Երկար ու հագեցած զրույց էր․ Լավրովը՝ Պուտինի և Իրանի արտգործնախարարի զրույցի մասին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճն Իրանի սահմաններին սպառնալիքների որակական փոփոխության է հանգեցրել․ դեսպան Մելիքյան

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճն Իրանի սահմաններին սպառնալիքների որակական փոփոխության է հանգեցրել․ դեսպան Մելիքյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)