26-08-2026 / 21:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

2025/04/28 16:01
Թուրքիա, Քաղաքականություն

Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը

Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։

Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին առայժմ դժվար է ստույգ դատել։ 

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի լցանավում։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բենդեր Աբասի նավահանգստից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել անփութության թե միտումնավոր գործողությունների պատճառով։ 

Ապրիլի 28-ն Իրանում սգո օր է հայտարարվել։  

Նախորդ Լուրը

Թուրքիայի ասորի պատգամավորը ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել խորհրդարանում

Հաջորդ Lուրը

«Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԿԳ նախարարը հայտնել է՝ հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի աշակերտների վերաբերյալ նոր կարգավորում չկա. Ակոս

26/08/2026
Հայաստան

Հայաստանը քայլեր չի անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

26/08/2026
Թուրքիա

Թուրքիա-Իրան գազային պայմանագրի ժամկետն ավարտվել է․ ի՞նչ է սպասվում

26/08/2026
Հաջորդ Lուրը

«Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)