11-07-2026 / 22:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ասորի պատգամավորը ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել խորհրդարանում

2025/04/28 15:58
Թուրքիա, Քաղաքականություն
Screenshot

Screenshot

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է:

Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Ելույթի սկզբում հարգանքով հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։

«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց։  1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50 հազար»:

Պատգամավոր Ջորջ Ասլանը նկատել է տվել, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։ 

Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել  իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է. «Դե վեր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով՝ «Պատմաբաններին հարցրու»:

Նախորդ Լուրը

New York Times. Էրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է

Հաջորդ Lուրը

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)