Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սոխումի օդանավակայանի շահագործման առնչությամբ
«2025թ․ մայիսի 1-ին ռուսական ավիաընկերության՝ Աբխազիայի օկուպացված տարածաշրջան թռիչքի անօրինական իրականացումը, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի հետ կնքված այսպես կոչված «համաձայնագիրը»` Սոխումի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու և շահագործելու մասին համաձայնագիրը, Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, օկուպացված տարածքների մասին վրացական օրենսդրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կոնվենցիայի, որի անդամ են և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, կոպիտ խախտում է»,- ասված է Վրաստանի ԱԳ հայտարարությունում։
ԱԳՆ-ն կոչ է արել նաև միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել և համապատասխանաբար արձագանքել «Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններին»։








