04-12-2025 / 13:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը բարելավել է դիրքը Մամուլի ազատության համաշխարհային համաթվում. RSF

2025/05/02 14:22
Հայաստան

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած 2025-ի Մամուլի ազատության համաշխարհային համաթվի համաձայն՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց։ Նախորդ տարվա համեմատ (43-րդ տեղ)՝ Հայաստանը բարձրացել է 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 34-րդ տեղը՝ 73,96 միավորով։ Ընդհանուր առմամբ ինդեքսը ներառում է 180 պետություն։

Կազմակերպության հարցումներն արձանագրում են, որ խմբագրական աշխատանքին միջամտություններն իսկապես խորացնում են խնդիրը։

Համաթվում գնահատված երկրներից ավելի քան կեսում (92), հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտնել է, որ լրատվամիջոցների սեփականատերերը «միշտ» կամ «հաճախ» սահմանափակում են իրենց լրատվամիջոցի խմբագրական անկախությունը։

Ադրբեջանը 167-րդ տեղում է՝ նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հերիզոնականով, Թուրքիան՝ 159-րդ տեղում է՝ նախորդ տարվա համեմատ նահանջել է 1 հերիզոնականով, Վրաստանը 114-րդ տեղում է՝ նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հերիզոնականով, Ռուսաստանը՝ 171-րդ տեղում է՝ նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 հերիզոնականով, Իրանը շարունակում է մնալ նույն՝ 176-րդ տեղում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցն առանձին պարբերությամբ անդրադարձել է Հայաստանի լրատվամիջոցներին։ Զեկույցում ասվում է, որ 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, զարգանում են և կատարում են անկախ վերահսկողի իրենց դերը, որը կարևոր է ժողովրդավարության համար։

«Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման տակ լինել իրենց խմբագրական քաղաքականության հարցում»,- ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում լրատվամիջոցների բևեռացվածությունն արտացոլում է երկրի քաղաքական իրավիճակի բևեռացվածությունը։

«Բազմաթիվ լրատվամիջոցներ սերտորեն կապված են այն քաղաքական առաջնորդների հետ, ովքեր ասպարեզ են եկել 2018-ից հետո, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ մնում են հավատարիմ նախկին օլիգարխներին։ Միայն որոշ քիչ թվով լրատվամիջոցներ են, որ դրսևորում են խմբագրական անկախություն։ Երկու քաղաքական թեմա համարվում է հատկապես զգայուն՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի սրվող հարաբերությունները։ Որոշ քաղաքական խմբեր իրականացնում են ապատեղեկատվության քարոզարշավներ և լրագրողներին դարձնում թիրախ»,- ասված է զեկույցում։

Զեկույցն անդրադարձել է նաև լրատվամիջոցների իրավական կարգավորումներին։ Նշվում է, որ թեպետ ընդունվել են օրենքներ, որոնք ապահովում են լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը, այնուամենայնիվ ոլորտը կարգավորող իրավական համակարգը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին։

«Վերջերս իրականացված բարեփոխումները չեն լուծել ոչ ապատեղեկատվության խնդիրը, ոչ էլ սահմանափակող որոշումների (gag orders) կիրառման հարցը։ Պետական մարմինների կողմից տիրապետվող տեղեկատվության հասանելիությունն էլ հաճախ սահմանափակվում է կառավարության կողմից՝ պատասխանի մերժմամբ, ուշացումներով և այլ ձևերով»,- ասված է զեկույցում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նկատել է, որ Հայաստանում լրագրությունը՝ որպես մասնագիտություն, վարկաբեկվում է և ենթարկվում է լուրջ ատելության խոսքի։

«Քաղաքական էլիտաների կողմից կիրառվող հռետորաբանությունը՝ լրագրողներին մեղադրելով «կոռուպցիայի» մեջ կամ հակառակորդների շահերը սպասարկելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքների, հարձակումների»,- նշված է զեկույցում։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցող բախումները լրացուցիչ բարդություններ են ստեղծում լրագրողների համար։ Բացի այդ, լրագրողները հաճախ ճնշման, վիրավորանքի և բռնության են ենթարկվում թե՛ իշխանական պաշտոնյաների, թե՛ ընդդիմադիր գործիչների ու նրանց աջակիցների կողմից՝ լինի դա Ազգային ժողովում, փողոցում թե սոցիալական ցանցերում։

«Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունները մնում են անպատիժ»,- նշված է զեկույցում։

Նախորդ Լուրը

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Հաջորդ Lուրը

Ձերբակալություններ, սահմանափակումներ Ստամբուլում՝ մայիսմեկյան ցույցերը կանխելու համար

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Ձերբակալություններ, սահմանափակումներ Ստամբուլում՝ մայիսմեկյան ցույցերը կանխելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)