Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»,-նշել է Միրզոյանը:
Նշենք, որ հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=U8xSy9th5C4
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել մայիսի 20-ին։ Նախատեսված են նրա հանդիպումները հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։







