Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսումը, քանի որ ռազմական բռնկման հնարավոր ռիսկ կա:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության վերսկսման ռիսկը մնում է, և Վաշինգտոնը ջանքեր է գործադրում այն կանխելու համար»,-ի պատասխան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հնչած հարցին ասել է Ռուբիոն:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը»,-ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը նաև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների հետ կապված հարցերով։







