04-12-2025 / 16:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումները

2025/06/13 11:05
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել է Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

«Իսրայելը Իրանի վրա հարձակվելով՝ ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ գցող իր վայրագ ու բարբարոսական գործողություններին ևս մեկը ավելացրեց։ Մենք ամենաուժեղ ձևով դատապարտում ենք այս անօրինական հարձակումը։ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։ Սա բարբարոսական ագրեսիա է»,-գրել է Չելիքը։

Նրա պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս զգուշացրել է Նեթանյահուի կառավարության «ցեղասպան գործողությունների» հետևանքների մասին, և ամբողջ աշխարհը պետք է լրջորեն ուշադրություն դարձնի այդ զգուշացումներին։

«Մինչև  Գազայի հարցում Իսրայելի ցեղասպան գործողությունների դեմ միջազգային ճնշումը մեծանում է, Իսրայելը նոր հարձակում է սկսել՝ փորձելով շեղել ուշադրությունը իր ցեղասպանական արարքներից։ Եվ մինչ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են, Իսրայելի այս հարձակումը կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը թշնամական է վերաբերվում բոլոր դիվանագիտական ջանքերին»,-նշել է նա։

Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակի, Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։

«Ամբողջ աշխարհը պետք է միասնաբար և գործնական քայլեր ձեռնարկի այս դեմ»,-հավելել է նա։

Հիշեցնենք որ, հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 3-ին, Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:

Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ: Մահացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեին Սալամին,  Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Հաթեմ ալ‑Անբիա հրամանարկային կենտրոնի ղեկավար Գոլամ Աալի Ռաշիդը, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին և ևս 6 միջուկային գիտնական: 


Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Գրոսի. Իրանը հայտնում է, որ Սպահանի և Ֆորդոյի օբյեկտները չեն վնասվել

Հաջորդ Lուրը

Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ Իսրայելին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ Իսրայելին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)