17-08-2026 / 00:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն շարունակում է նավթի մատակարարումն Իսրայելին․ թուրք քաղաքական գործիչ

2025/06/17 12:47
Ադրբեջան, Կարևոր, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Տնտեսություն

Թուրքիայում քաղաքական մակարդակով հայտնել են, որ Ադրբեջանը շարունակում է նավթի մատակարարումն Իսրայելին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով։ Հատկանշական է, որ այդ մասին բարձրաձայնում են հիմնականում իսլամետ գործիչներն ու ԶԼՄ-ները, որոնց չի գոհացնում Ադրբեջանի լռությունն ինչպես Գազայում Իսրայելի գործողությունների, այնպես էլ այս օրերին Իրանի դեմ Իսրայելի հարձակումների հարցում։

Հունիսի 16-ին խնդրին անդրադարձել է թուրքական իսլամիստական «Նոր բարօրություն» կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը, որը Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին է։

«Նոր Բարօրություն» կուսակցության առաջնորդը, որը չորս պատգամավորով ներկայացված է նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, մասնավորապես հայտարարել է․ «Որպես «Նոր Բարօրություն» կուսակցություն երկար ժամանակ է, ինչ ասում ենք, որ անպայման պետք է դադարեցնել ադրբեջանական նավթի մատակարարումն Իսրայելին Թուրքիայի տարածքով։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի փականների փակումը ծայրաստիճան կարևոր է»։

Օրեր առաջ թուրքական մի շարք լրատվամիջոցներ ևս գրել էին, որ Ադրբեջանն Իսրայելին խոստացել է շարունակել նավթի մատակարարումը՝ չնայած հակառակը պնդող բոլոր հայտարարություններին։

Իսլամամետ թուրքական թերթերից Yeni Akit-ը, հղում անելով իսրայելական Haaretz-ին, հայտնել էր, որ Ադրբեջանն այդ խոստումը տվել է՝ չնայած նրան, որ նախորդ տարի մաքսային արձանագրություններից հանել է Իսրայելին նավթի վաճառքը՝ այն էլ Թուրքիայի ճնշմամբ։


Կայքը հայտնել է, որ Haaretz-ին իսրայելական աղբյուրներն ասել են, որ նավթի վաճառքը շարունակվում է։ Իսկ մաքսային գրառումների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ գործարքները կատարվում են երրորդ երկրներում գրանցված առևտրականների հետ, ուստի Իսրայելն անհանգստանալու առիթ չունի։ 

Ֆաթիհ Էրբաքանը միաժամանակ կոչ է արել իսլամական ութնյակի (D8) գագաթնաժողով գումարել Ստամբուլում։ Ադրբեջանն այդ կազմակերպությանն անդամակցել է 2024-ին։ Կազմակերպության հիմնադիր անդամներից է նաև Իրանը։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից ՀՀ տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հաջորդ Lուրը

Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ավերվել է. ԱԷՄԳ տնօրեն

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026
Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվը հասել է 73000-ի

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Նաթանզի միջուկային օբյեկտի վերգետնյա հատվածն ամբողջությամբ ավերվել է. ԱԷՄԳ տնօրեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)