08-07-2026 / 03:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է պատանդների ազատ արձակումը և Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը»

2025/07/09 11:40
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրենք քննարկել են Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն հայտարարել է X-ի միկրոբլոգի եթերում։

«Այսօր ես Սպիտակ տանը ևս մեկ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ, ապա կարճատև հանդիպում փոխնախագահ Վենսի հետ։ Մենք կենտրոնացել ենք մեր պատանդներին ազատ արձակելու ջանքերի վրա։ Մենք մի պահ անգամ չենք հանձնվում, և դա հնարավոր է դարձել մեր հերոս զինվորների կողմից գործադրվող ռազմական ճնշման շնորհիվ։ Ցավոք, այս ջանքերը մեզանից պահանջում են ցավոտ գին՝ մեր լավագույն որդիների կորուստ», – նշել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Իսրայելը վճռական է հասնել բոլոր նպատակներին, այդ թվում՝ «ազատ արձակել բոլոր պատանդներին՝ թե՛ ողջ, թե՛ մահացած, վերացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական կարողությունները և այդպիսով ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»։

Նեթանյահուն X-ի եթերում հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել են նաև Իրանի նկատմամբ տարած «մեծ հաղթանակը»։

«Մենք նաև քննարկել ենք Իրանի նկատմամբ մեր տարած մեծ հաղթանակի հետևանքներն ու հնարավորությունները։ Այստեղ հնարավորություններ են բացվում խաղաղության շրջանակն ընդլայնելու, Աբրահամի համաձայնագրերն ընդլայնելու համար։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք ամբողջ եռանդով», – ընդգծել է Նեթանյահուն։

Վերջում նա երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին ցուցաբերած աջակցության, ձեռնարկած վճռական գործողությունների և այսօր Մերձավոր Արևելքի և Իսրայելի Պետության համար մեծ ապագա կերտելու համատեղ ջանքերի համար։

Նեթանյահուն հուլիսի 8-ին հանդիպել է նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, ապա այցելել ԱՄՆ Կապիտոլիում, իսկ հուլիսի 9-ին կվերադառնա Կոնգրես՝ ԱՄՆ Սենատի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026
Միջազգային

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

07/07/2026
Թուրքիա

ՆԱՏՕ-ն ռազմական, հետախուզական և հակադրոնային պաշտպանության նոր ծրագրեր է ներկայացրել Անկարայում

07/07/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

07/07/2026

ՆԱՏՕ-ն ռազմական, հետախուզական և հակադրոնային պաշտպանության նոր ծրագրեր է ներկայացրել Անկարայում

07/07/2026

Թրամփն ու Էրդողանն Անկարայում կքննարկեն նաև Հարավային Կովկասում իրավիճակը

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)