Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է այցելել Ուկրաինա։ Պաշտոնական Կիևն պատրաստվում է այս այցին։ Այս մասին РБК-Украина պորտալին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։
Էրդողանը անձնական հրավեր է ստացել նախագահ Վլադիմիր Զելենսկուց։
«Այս այցը պահանջում է զգալի ջանքեր, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը», -ասել է Ջելալը՝ նշելով, որ այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը, որը կարևոր է ինչպես ռազմավարական գործընկերության, այնպես էլ ուկրաինական բիզնեսի զգալի մասի համար։
«Նախագահ Զելենսկու հրավերը շատ պարզ է. Թուրքիան հետաքրքրված է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելով։ Այս համաձայնագիրը կարևոր է նաև մեր բիզնեսի մեծ մասի համար, չնայած որոշների համար այն կարող է լարվածություն ստեղծել մրցակցության աճի պատճառով։ Այնուամենայնիվ, սա քաղաքական որոշում է։ Նախագահ Զելենսկին առաջարկեց վավերացնել այս համաձայնագիրը Էրդողանի այցի ընթացքում, ինչը լավ և խորհրդանշական քայլ կլիներ»,-պարզաբանել է Ջելալը։







