28-08-2026 / 02:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին հայտնել է, որ տարածքների հարցը կլուծվի իր և Պուտինի միջև

2025/08/19 09:57
Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքներն, ամենայն հավանականությամբ, կմշակվեն 10 օրվա ընթացքում, իսկ տարածքների հարցը կքննարկվի իր և ՌԴ նախագահի հանդիպման ընթացքում։

«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, «կբացահայտվեն» մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ ի հայտ կգան։ Այս ամենը ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա առաջիկա շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», – ասել է Զելենսկին հանդիպումներից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Օգոստոսի 18-ին կայացած հանդիպմանը Թրամփը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ ցանկացած համաձայնագրում։

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակ ազդանշան է ուղարկում, որ կլինի այն երկրների շարքում, որոնք կօգնեն համակարգել և նաև կմասնակցեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Ես կարծում եմ, որ սա մեծ քայլ է դեպի առաջ», – ասել է Զելենսկին։

Չնայած Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո խաղաղության համաձայնագիրը դեռ մոտ չի թվում, այնուամենայնիվ, Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր այս հանդիպումը մինչ այժմ «լավագույնն» էր։ 

Նա նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել Ռուսաստանի հետ «ցանկացած ձևաչափով», և որ տարածքային հարցերը կքննարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ մակարդակով։

«Տարածքների հարցը մենք կթողնենք իմ և Պուտինի միջև», – ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բաղկացուցիչներից մեկն ամերիկյան զենքի փաթեթն է, «որը հիմնականում ներառում է օդանավեր, հակաօդային պաշտպանության համակարգեր» և այլն։

«Իրականում կա մեր առաջարկներով փաթեթ՝ 90 միլիարդ դոլար արժողությամբ։ Եվ մենք պայմանավորվածություններ ունենք ԱՄՆ նախագահի հետ, որ երբ մեր արտահանումը բացվի, նրանք ձեռք կբերեն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Սա կարևոր է մեզ համար», – ասել է Զելենսկին։

Նախորդ Լուրը

Ադրբեջանական սփյուռքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

Հաջորդ Lուրը

Ջուլֆա-Երևան-Վրաստան երկաթուղու բացումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում տարանցումը դյուրացնելու ուղղությամբ. իրանցի նախարար

Այլ Լուրեր

Վրաստան

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

27/08/2026
Կարևոր

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

27/08/2026
ԱՄՆ

Կատարի վարչապետը մեկնում է Թեհրան՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները վերականգնելու նպատակով

27/08/2026
Հաջորդ Lուրը

Ջուլֆա-Երևան-Վրաստան երկաթուղու բացումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում տարանցումը դյուրացնելու ուղղությամբ. իրանցի նախարար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «Լույս» հիմնադրամ

27/08/2026

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

27/08/2026

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026

ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի նախագահը Visa քարտով վճարում է կատարել

27/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)